Նիկոլի «ֆեյքերն» ու ֆեյքանմանները լծվել են Լուկաշենկոյի հետ շեֆի լեզվակռիվը քաղաքականապես կապիտալիզացնելու գործին. իրար հերթ չտալով գովաբանում են, Նիկոլին «կռուտոյ» հռչակում, հայ ժողովրդի վրեժը լուծող ներկայացնում, մի խոսքով՝ թագավոր տղա սարքում: Հասկանալի է, իհարկե, ինչու են այդպես վարվում. եթե Նիկոլի վիճակն այսքան խղճուկ չլիներ, եթե հանրությունը նրանից այսքան խորը հիասթափված չլիներ, ապա դժվար թե Լուկաշենկոյի հետ լեզվակռվին այսքան մեծ նշանակություն տրվեր, ավելին՝ մեծ է հավանականությունը, որ նման լեզվակռիվ չէր էլ լինի:
Բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Նիկոլը միայն Լուկաշենկոյի հետ կարողանում հեռահար «մարտեր վարել», իսկ ահա հայ ժողովրդի հիմնական թշնամու՝ Իլհամի հետ խոսելիս նորահարսի պես է իրեն պահում, նույնիսկ հումորներ անում, զվարճացնում: Եթե Նիկոլն իսկապես տղմարդ է, եթե իսկապես արժանապատվություն ունի կամ ընդունակ է, ապա պետք է նախ Իհլամի հետ առերեսվի. Լուկաշենկո՞ն է արցախահայերին էթնիկ զտման ենթարկել, Հայաստանի տերիտորիայի մի մասը զավթել կամ «Արևմտյան Արդբեջան» պրոյեկտ առաջ բերել:
Գիտե՞ք՝ ինչու է իրեն Իլամի մոտ ձիգ պահում, այդպես է վարվում, քանի որ թուրքերն իր ու կնկա դեմ կոմպրոմատներ ունեն, ֆիքսել են՝ ինչպես են միլիարդները Արցախի դիմաց փոխանցում:

Իհարկե, Լուկաշենկոն էլ մի բարի պտուղ չէ, բայց մեր խնդիրն այսօր նա չէ, այլ՝ նրա սիրելիի ամուսինը, որ սպառնում է Երևանն Էրիվան սարքել, ինչին, իհարկե, Նիկոլը բնավ դեմ չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել