Հայտնելով, որ ներկա պահին ընթերցում է Չինաստանի ղեկավարի հեղինակած գիրքը՝ Հակոբյան Աննան տեղեկացրել է՝ այն ավարտելուց հետո կարդալու է Էրդողանի հեղինակածը՝ «A Fairer World is Possible»-ը:

Աննան, որ նաև ընթերցել է Օբամայի, Տրյուդոյի, Մակրոնի ու այլոց գրքերը, փաստորեն, Էրդողանին դասել է համաշխարհային առաջատար լիդերների շարքին՝ այդպիսով հասկացնելով՝ իր համար 44-օրյա պատերազմում Հայաստանը ծնկի բերած ու Ցեղասպանություն իրականացրած երկրի ղեկավարը բացարձակ հեղինակություն է, համաշխարհային քաղաքականության աստղ ու ռահվիրա:

Աննան նման գրառում պատահաբար չի անում. Սյունիքի շուրջ ծավալվող ճակատագրական պրոցեսների ֆոնին է Էրդողանին սեր խոստովանում՝ հասկացնելով՝ Նիկոլի իշխանության հարատևման դիմաց պատրաստ են ոչ միայն միջանցքը, այլև Կառավարության շենքն էլ թուրքին տալ՝ ընդունելով Անկարայի անվերապահ գերիշխանությունը: Ըստ տեղեկութոյւնների, ի դեպ, Նիկոլն ԱՄՆ է մեկնել «չերեզ» Թուրքիա՝ Իլհամի հետ միասին նույն ինքնաթիռը նստելով, նախքան թռիչքը մի քանի ժամ Էրդողանի հետ անցկացնելով ու, բնականաբար, ինստրուկտաժի ենթարկվելով:

Աննան թերևս Նիկոլի պատվերով էլ նմանատիպ գրառում է արել՝ Էրդողանին ոռ մտնելու ու Թուրքիայում ապրող Աշոտիկի կյանքը դժոխք չսարքելու նպատակով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել