Lragir.am-ը գրում է.

Անհրաժեշտ է ընդգծել՝ Արցախի ժողովուրդն անթերի է իրացրել իր ինքնորոշման իրավունքը: Այս մասին Արցախում ընթացող «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Իրավունք, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ որպես ՄԱԿ-ի երեք նպատակներից մեկը: Իրավունք, որին չի կարելի հակադրել որևէ միջազգային իրավունքի սկզբունք, ներառյալ և առաջին հերթին տարածքային ամբողջականությունը: Իրավունք, որը գերակայում է ցանկացած այլ միջազգային փաստաթղթի հանդեպ՝ լինի դա երկկողմ կամ բազմակողմ: Եթե հակասություն կա ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնորոշման իրավունքի և որևէ այլ միջազգային պայմանագրի հիմքի միջև, գործում է ինքնորոշման իրավունքը: Ուստի, մեր բոլորի պարտքն է սատարել և առաջնորդել Արցախի ժողովրդի կողմից հստակ արտահայտված ինքնորոշման իրավունքին»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել