ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պաշտպանում սիրիական քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ ԱՄՆ ղեկավարի, Թուրքիան ներխուժել է Սիրիայի տարածք: Նա նաև նշել է, որ Վաշինգթոնը թուրքական իշխանություններից կպահանջի ավելի վաղ տրված խաղաղ բնակիչներին պաշտպանելու խոստումը:

Բացի այդ, Թրամփը գործողությունը «վատ գաղափար» է անվանել և հավելել է, որ թուրքական կողմը «պատասխանատվություն է կրում, որ ԻՊ-ի բոլոր ձերբակալված մարտիկները մնան բանտում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել