Tert.am-ը գրում է.

2018 թ.-ին ԱՄՆ խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկությանը Հայաստանից դիմել է 110 հազար 725 քաղաքացի, որը 14 հազար 336-ով ավելի է 2017 թ.-ի և 38 հազար 871-ով 2016 թ.-ի դիմումներից: Տեղեկությունը հրապարակված է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում:

2018 թ.-ին ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգների մշտական բնակության քարտ ձեռք բերելու ցանկություն է ունեցել 267 հազար 67 հայաստանցի, որոնցից 110 հազար 725-ը եղել են դիմորդները, 156 հազար 342-ը դիմորդների ընտանիքի անդամները՝ կինը, երեխաները:

Համեմատության համար նշենք, որ նախորդ երկու տարիներին Հայաստանից դիմորդների թիվն ավելի քիչ է եղել, մասնավորապես՝ 2017 թ.-ին գրին քարտի խաղարկությանը մասնակցել է 96 հազար 389 քաղաքացի (դիմորդների ընտանիքի անդամները՝ 130 հազար 156, ընդհանուր՝ 226 հազար 545 քաղաքացի), իսկ 2016 թ.-ին՝ 71 հազար 854 (դիմորդների ընտանիքի անդամները՝ 96 հազար 261, ընդհանուր՝ 168 հազար 115 քաղաքացի):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրին քարտի դիմումների ընդունումը լինում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ապա 2018 թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո էլ ՀՀ քաղաքացիները ավելի շատ են ցանկացել ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու նպատակով արտագաղթել Հայաստանից:

Նշենք նաև, որ 2018 թ.-ին խաղարկության մասնակիցներից 2844-ն են գրին քարտի շահել, 2017 թ.-ի՝ 1669-ի և  2016 թ.-ի՝ 1277-ի համեմատ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել