Բեռլինում, Արեւելյան Գերմանիայի Կոմունիստական կուսակցության եւ ԳԴՀ առաջին նախագահի նստավայրում, որտեղ նաեւ շատ պատմական քննարկում է տեղի ունեցել (4+2 ձեւաչափով 4 հանդիպումներից մեկը) Գերմանիայի վերամիավորման խնդրով, այսօր ավարտեցինք Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի ապագային նվիրված կոնֆերանսի առաջին օրը: Հագեցած օր էր, լիքը հետաքրքիր զեկուցողներով, որոնց մասին դեռ կգրեմ: Բայց մի բան ակնհայտ էր. ես մեկ տարաձայնության՝ ռուսների ու թուրքերի ամբիցիաների պատճառով հնարավոր չի լինելու մեր ռեգիոնում վերտարածաշրջանային ռեժիմ հաստատել սպառազինությունների մրցավազքը կանխելու եւ զինատեսակների նոր քվոտաներ սահմանելու նպատակով. «Իմ նախագահը չի ստորագրի որեւէ փաստաթուղթ, եթե չգործի քվոտավորման ֆլանգային սկզբունքը»,-հայտարարում է Թուրքիայի ներկայացուցիչը: «Իմ նախագահն էլ չի ստորագրի որեւէ փաստաթուղթ, եթե այնտեղ լինի ֆլանգային սկզբունքը», - հակադարձում է Ռուսաստանի ներկայացուցիչը: Իսկ Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին նախկին պայմանագիրը ոչ միայն չի կատարվում (Ռուսաստանը սառեցրել է իր մասնակցությունը դրան), այլեւ Ադրբեջանը շարունակում է այն խախտել ու նոր զինատեսակներ գնել Ռուսաստանից, որը Բեռլինում ու այլուր «համաձայնության» չի գալիս Թուրքիայի հետ, թե ինչ փաստաթուղթ կստորագրեն: Իսկ այդ ընթացքում Ադրբեջանը սպառազինվում ու խախտում է նախկին պայմանագիրը: Իմ ելույթների մասին հավելյալ կգրեմ:



