keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Փաշինյանի նոր մեքենան արժեցել է ավելի քան 290 հազար դոլար․ վարչապետի շռայլ ծախսերը շարունակվում են

visibility 10252 commentմեկնաբանել

Politik.am-ը գրում է.

Աղքատությունն իր գլխում հաղթահարած վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պետության հաշվին իրեն շռայլություններ թույլ տալ։ Շաբաթներ առաջ մենք գրել էինք, որ Փաշինյանն ԱՄՆ է այցելել գերթանկարժեք ինքնաթիռով, որի մեկ ուղղությամբ վարձակալությունը պետության համար արժեցել է ավելի քան 330 հազար դոլար։

Հիմա պարզվում է, որ շքեղությունների սիրահար վարչապետի համար հնացած է Սերժ Սարգսայնից ժառանգություն մնացած զրահապատ Mercedes S 600 W221 մոդելի մեքենան։ Փաշինյանն արդեն նոր մեքենա ունի՝ 2019 թվականի արտադրության Mercedes S 600 W222 մոդելի։ Մեքենան ամբողջապես զրահապատ է, ինչպես և նախատեսված է պետության ղեկավարներին սպասարկող մեքենաների համար։

Փաշինյանին սպասարկող մեքենան ՌԴ-ում արժե միջինը 70 մլն դրամ (այս մոդելի գներին կարող եք ծանոթանալ այստեղ), որը համարժեք է 147 հազար ԱՄՆ դոլարի։  Հյատնի է, որ Հայաստանում չկան ընկերություններ, որոնք կարող են ամբողջական զրահապատում իրականացնել մեքենաների համար։ Հայաստանում առկա մեքենաներն հիմնականում զրահապատվում  են Ռուսաստանի Դաշնությունում։ Այնտեղ կան լավ մասնագիտացված ընկերություններ և գները արևմտյան ընկերությունների համեմատ անհամեմատ ցածր են։ ՌԴ-ում Փաշինյանին սպասարկող նոր Mercedes S 600 W222 մոդելի ամբողջական (FULL) զրահապատումը արժե  150 հազար դոլար։

Ընդհանուր վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող նոր մեքենան պետության համար նվազագույնը արժեցել է 297 հազար դոլար, եթե իհարկե մեքենան պատվիրելիս հավելյալ ճոխություններ չեն ավելացվել։ Սա արդեն հարց է, որի պատասխանը կիմանանք կառավարություն ուղարկված մեր հարցման պատասխանը ստանալուց հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝