Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելու պահից սկսած տարատեսակ խոսակցություններ էին պտտվում, որ նույնը սպառնում է բոլոր ուժային կառույցների ղեկավարներին: Ու ընդամենն օրերի տարբերությամբ Օսիպյանն է ազատվում ոստիկանապետի պաշտոնից:

Շրջանառվող լուրերն է՛լ ավելի են թեժանում, իշխանություններին դա դուր չի գալիս ու արդյունքում Օսիպյանը նշանակվում է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնին, որտեղ հասցնում է աշխատել… ոչ մի օր․ մեկնում է արձակուրդի:

Ու էլի այդ խոսակցությունները, թե իբր արձակուրդից վերադառնալուց հետո Օսիպյանն այս պաշտոնից էլ կազատվի: Բնականաբար, այդ խոսակցությունները կրկին իշխանություններին դուր չեն գալիս, ու արդյունքում Օսիպյանն ազատվում է մի շա՜տ պատեհ ժամանակ, երբ հանրության ուշադրության կենտրոնում ավելի շատ Քիմ Քարդաշյանը, Ալեքսիս Օհանյանն ու WCIT 2019-ն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել