Բաղադրիչներ
- Կարագ - 150 գ
- Ալյուր - 2/3 ճ/գ
- Թթվասեր - 150 գ
- Վանիլին - 1 տուփ
- Կակաչի սերմ(мак) - 2/3 ճ/գ
- Կոկոսի քերուկ - 2/3 ճ/գ
- Կիտրոն - 0,5 հատ
- Շոկոլադ սև - 100 գ
- Փխրեցուցիչ - 1 թ/գ
- Ձու - 2 հատ
- Շաքարավազ - 2/3 ճ/գ
Պատրաստման եղանակը
100 գ կարագը հալեցնում ու սառեցնում ենք սենյակային պայմաններում։
Ավելացնում ենք կակաչի սերմերը։
Այնուհետև ավելացնում ենք կոկոսի քերուկը, վանիլինն ու շաքարավազը։
Ավելացնում ենք ձուն, թթվասերը, մաղով անցկացրած ալյուրն ու փխրեցուցիչը։
Այնուհետև լցնում ենք կիտրոնի քերուկը։
Խմորը լցնում ենք կարագապատ ձևամանի մեջ (20 սմ տրամագծով) ու 30 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Պատրաստ լինելուց հետո թխվածքը հանում ենք ջեռոցից։
Հալեցնում ենք 50 գ կարագն ու շոկոլադը։ Տորթը պատում ենք շոկոլադե գլազուրով և կոկոսի քերուկով։
Տորթը 30 րոպե պահում ենք սառնարանում, ապա հանում ենք ու մատուցում։

Կակաչի սերմով ու կոկոսի քերուկով տորթն իր յուրահատուկ բույրով ու համով կգրավի բոլորին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել