Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն։
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) Նշանավոր անձանց (UNCTAD Panel of Eminent Persons) խմբի քննարկմանը։
Այս խումբը ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարին խորհրդատվություն է տրամադրում ներկայիս առանցքային ու հրատապ տնտեսական զարգացման մարտահրավերների վերաբերյալ, գեներացնում գաղափարներ՝ դրանց հաղթահարմանն ուղղված միջազգային նախաձեռնությունների համար։
Նյութի աղբյուր՝ https://www.president.am/hy/press-release/item/2019/10/05/President-Armen-Sarkissian-visited-Switzerland/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել