Ռուսաստանը կարողացավ հաղթահարել դարասկզբի ճգնաժամը «Պուտինի գործոնի» շնորհիվ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Վալդայ» քննարկումների միջազգային ակումբի լիագումար նիստի ընթացքում, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Հիմնական գործոնը, որի շնորհիվ Ռուսաստանը պատվով դուրս եկավ ամենաբարդ փորձություններից, հանդիսանում է «Վլադիմիր Պուտինի գործոնը: Դա ճիշտ է, և դա պետք է իմանան բոլորը»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը:

Նմանատիպ հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նա Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել և նշել, որ առանց նրա կառուցողական մասնակցության «ոչ մի առանցքային խնդիր, լինի դա գլոբալ, թե տարածաշրջանային, չի կարող լուծվել»: Դրա հիմնական արժանիքը պատկանում է Վլադիմիր Պուտինին, ընդգծել է Տոկաևը:

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի նախագահն է 2000 թ.-ից և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2008 թ.-ը: 2012-ին նա վերընտրվել է պետության ղեկավարի պաշտոնում, որը զբաղեցնում է մինչ օրս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել