Tert.am-ը գրում է.

Հոնկոնգի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել իրավապահների ուղղությամբ «Մոլոտովա» կոկտեյլներ նետող ցուցարարներին ցրելու նպատակով: Այդ մասին РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է RTHK հեռուստառադիոընկերությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Հոնկոնգի բնակիչները կրկին դուրս են եկել փողոց՝ իրենց դժգոհությունն արտահայտելու ոստիկանության գործողություններից: Հոնկոնգի Ցուեն Վան քաղաքում ցուցարարները շարժվել են դեպի ոստիկանության բաժին: Ճանապարհին նրանք կոտրել են չինական բանկի բանկոմատները և այրել դրանք:  Հասնելով ոստիկանության բաժանմունքի մոտ՝ նրանք սկսել են «Մոլոտովա» կոկտեյլներ նետել շենքի ուղղությամբ: Ոստիկանները պատասխանել են արցունքաբեր գազով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել