Նախորդ տարի այս օրը հերթական անգամ տապալվեց սահմանադրական կարգը․ շրջափակվեց ՀՀ Ազգային ժողովը, և դրանով փաստվեց, որ մեր երկրի «նորաթուխ» ղեկավարությունը ոչ թե նպատակ ունի լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները, այլ ուղղակի ցանկանում է տոտալ իշխանություն ստանալ և վրեժ լուծել... Վրեժ լուծելու գործընթացը քաղաքական հակառակորդներից սահուն կերպով անցավ դատավորների, բժիշկների և սովորական քաղաքացիների վրա...
Այսօր շատերն են «գլխին տալիս» և ասում՝ «էս ո՞ւմ ընտրեցինք», բայց ոչինչ, սա անհրաժեշտ փուլ է մեր ժողովրդի համար, որպեսզի հասկանա, թե ինչ է նշանակում կրել պատասխանատվություն սեփական արարքների համար։
Հ.Գ. Հիվանդության բուժումը հաճելի չէ, ասեմ ավելին՝ նույնիսկ տհաճ է, պարբերաբար ուղեկցվում է ցավով և ցավոտ միջամտություններով... Մենք էլ կանցնենք այս ցավի միջով, բայց անպայման կբուժվենք, քանի որ այլ տարբերակ լինել չի կարող։