«Մենք իրավունք չունենք ուշանալու պատմության գնացքից կամ օդանավից: Մենք պարտավոր ենք շահել շախմատային մեր այն խաղը, որ սկսել ենք ոչ թե մենք, այլ Մեսրոպ Մաշտոցը…»
Պարույր Սևակ

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ակնհայտ է, որ գործող իշխանությունները ոչ մի ձեռքբերում չեն գրանցում, իսկ գլխավոր ձախողումն արտաքին քաղաքականության ոլորտում է, որտեղ գրեթե բոլոր ուղղություններով «պռավալներ» են։

Պռավալների ցանկ

Նիկոլն անընդհատ թմբկահարում է, որ փայլուն են, էլ ավելի են, գերկարևոր են...

1. «Հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են», սակայն հենց այդ «փայլուն» հարաբերություններով են պայմանավորված պարբերական բնույթ ստացած ձախողումները՝ առաջիկայում գազի գնի 30-40% բարձրացումը, «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի աշխատանքի հնարավոր դադարեցման մասին մեսիջները և այլն։
2. Իրանի հետ հարաբերությունները ևս ռիսկային են, չնայած նոր իշխանություններն ասում են, թե «իրենք ամեն ինչ անում են պատմական հարևանի հետ հարաբերությունների էլ ավելի խորացման համար», սակայն փաստ է, որ Իրանում միանշանակ չեն ընդունել Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացելու փաստը, ինչը, ըստ ամենայնի, անհետևանք չի մնա։
3. Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) վավերացումը. փաստն այն է, որ մինչ օրս դեռևս հստակեցված չէ, թե ինչ քայլեր ու մոտեցումներ ունեն ՀՀ «ժողովրդավարական» իշխանությունները Հայաստանի համար այդ գերկարևոր փաստաթուղթը կյանքի կոչելու և իրականացնելու համար։

Այս ակնհայտ ձախողումների ֆոնին, սակայն, ՀՀ ապիկար իշխանությունները փորձում են «իրենցով» անել դեռևս նախորդ իշխանությունների կողմից իրականացված արտաքին քաղաքական ձեռքբերումները, հատկապես՝ դեռևս տարիներ առաջ ձեռք բերված համաժողովների և միջազգային կոնֆերանսների հետ կապված քայլերը։

«Կոռումպացված ռեժիմի» կողմից նախապես կազմակերպված ու պլանավորված միջոցառումների ցանկ.

1. Ֆրանկոֆոնիայի 17-րդ միջազգային գագաթնաժողով,
2. Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը՝ ԵԱՏՄ-ի գագաթնաժողով,
3. ԵԱՏՄ գործընկերության ընդլայնմանն ուղղված ռազմավարությունը, որի շրջանակներում ԵԱՏՄ գագաթնաժողովին հնարավորություն են ստացել մասնակցելու Իրանը, Սինգապուրը և շատ այլ գործընկեր պետություններ,
4. Սերժ Սարգսյանի ժամանակ էր, որ որոշում ընդունվեց, որ ՀՀ-ն պետք է ստանձնի ԵԱՏՄ նախագահությունը, և գագաթնաժողովի կայանալու մասին նախաձեռնության շուրջ պայմանավորվածությունը,
5. Առաջիկայում Երևանում տեղի է ունենալու նաև Համաշխարհային տեխնոլոգիական գագաթնաժողով, որի որոշումը կայացվել է դեռևս 2015 թվականին:

Ինչ ենք տեսնում մենք հիմա․ որ ներկայումս իշխանական ողջ թիմը՝ իր բոլոր հնարավոր ջատագովներով, փորձելու է իր արտաքին կարևոր «ձեռքբերումը» համարել սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում սպասվող ԵԱՏՄ գագաթնաժողովը, որը, ի դեպ, Նիկոլը ժամանակին համարում եր «սխալ ու ազգակործան» քայլ, ինչը տևական ժամանակ քննադատվել է նախկին ընդդիմադիր գործչի կողմից, քարկոծվել նրա թիմակիցների և «քաղհասարակության-սորոս» բլոկի ներկայացուցիչների կողմից՝ որպես «ՀՀ պետականության կորստին ու հայ ազգի ստրկացմանն» ուղղված քայլեր։ Սակայն, փաստացի, այսօր տեսնում ենք, որ այդ ամենը նախկին քաղաքական ղեկավարության ճշգրիտ հաշվարկի ու հեռանկարային քաղաքականության պտուղն է։ Նիկոլի թիմը այս գագաթնաժողովից փորձելու է հնարավորինս շատ շոուի էֆեկտ ստանալ՝ որպես արտաքին քաղաքականության «փայլուն ձեռքբերում»։

Հ.Գ. Երբ մարդու մոտ որևէ բան չի ստացվում, նա փորձում է այդ ամենի մեջ կա՛մ մեղավորներ փնտրել, կա՛մ ուղղակի արդարանալ՝ ապացուցելով, որ տեղի ունեցածում իր մեղքի բաժինը քիչ է։ Իսկ եթե ամեն ինչ պսակվում է հաջողությամբ, տվյալ անհատը կա՛մ ձայն չի հանում, կա՛մ հայտնի «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի միջի հպարտ Մուրադի կեցվածքն է ընդունում, թե դա հենց այդպես էլ պետք է լիներ:

Հ.Գ.Գ. Անգելա Մերկելի հետ Ռոբերտ Քոչարյանի սարքած Հյուսիսային պողոտայում արած սելֆին էլ՝ Նիկոլին «փեշքեշ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել