Ամիսներ առաջ Al-Jazeera հեռուստաընկերության հայտնի «Talk to Al Jazeera» ծրագրին տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանը նշել էր, թե Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն թուրքական կողմից բացասական պատասխան էր ստացել:
Իսկ արդեն երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում վարչապետ Փաշինյանն, անդրադառնալով հայ-թուրքակամ հարաբերություններին, ընդգծել է, որ Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ սահմանը և աջակցելով Ադրբեջանին՝ ընդդեմ Հայաստանի և Արցախի՝ շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար:
Փաստորեն, Փաշինյանը շարունակում է նախորդ իշխանությունների արտաքին քաղաքական գիծը՝ միջազգային հանրությանն ի ցույց դնելով Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշումը, որի արդյունքում էլ չեղյալ հայտարարվեցին հայ-թուրքական արձանագրությունները: