Երբ Սերժ Սարգսյանն ասում է, թե հնարավոր չէ ուտել պետական բյուջեի 70 տոկոսը՝ 700 միլիարդ, այլ խոսք կարող է գնալ ընդամենը 200-300 միլիոնի մասին, առաջ է գալիս երկու հարց-ենթադրություն.
1. Սերժ Սարգսյանը որտեղի՞ց գիտի, որ մսխումներն ու կերածը կազմում են հենց 200-300 միլիոն դրամ: Նա հո ենթադրությամբ չէ՞ր ասի այդ թիվը: Եթե ասում է, ուրեմն շատ լավ գիտի ու մինչ ՎՊ-ի զեկույցն էլ լավ տեղյակ էր, թե ինչ գումարներ են գրպանվում, ում կողմից են գրպանվում, ինչպես են գրպանվում...
2.Ասպարեզ նետելով 200-300 միլիոնի հարցը` նա կտրուկ ուղերձ է հղում, ցուցում տալիս համապատասխան մարմիններին` հստակ հասկացնելով, որ քննության ընթացքում ձեր բացահայտելիք չարաշահումների շեմը հենց այդ թիվն է, հանկարծ դրանից այն կողմ չհամարձակվեք անցնել...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/goolkirakosyan/posts/474955055932412
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել