Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն այլևս չի մասնակցի Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերայի ներկայացումներում, այդ թվում չորեքշաբի օրը նախատեսված «Մակբեթ» օպերայի պրեմիերային, նշված է թատրոնի հայտարարության մեջ:
Նշվում է, որ Դոմինգոն համաձայնել է դուրս գալ Մետրոպոլիտեն-օպերայի բոլոր հետագա բեմադրություններից:
«Թատրոնը և պարոն Դոմինգոն համաձայնության են եկել, որ նա պետք է հեռանա: Թատրոնն այս պահի դրությամբ այլ մեկնաբանություններ չունի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի սկզբին մի խումբ կանայք մեղադրել էին երգչին սեռական ոտնձգությունների մեջ: Տուժածները հայտարարել էին, որ Դոմինգոն իրեն ոչ պատշաճ է պահել կուլիսների հետևում, հետապնդել է իրենց, փորձել է համբուրել:
78-ամյա երգիչը հերքում է բոլոր մեղադրանքները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել