Բայց դա ուրիշ «օպերայից» է, ու դեռ առաջիկա օրերին կանդրադառնամ այդ հայտարարությանը...
Հա, ի դեպ, հարցնելու եմ, թե այլևս ե՞րբ է եղել, որ հանրապետության հրապարակից երկրի թիվ 2-րդ պաշտոնյան մատ թափ տա իր կամքին հակադրվող դատավորների վրա, կամ նույն անձը հանձնարարի արգելափակել դատարանների մուտքերը և արժանանա Վենետիկի հանձնաժողովի խայտառակ գնահատականին, կամ ՍԴ-ն ինքնահռչակ նախագահ ունենա, որին կենաց ու մահվան կռվի գնով սատարի իշխող քաղաքական ուժը ու փորձի բոլոր հնարավոր միջոցներով կարգել երազելի աթոռին և այլն։
Բայց ինձ այդ հարցասիրությունից շեղեց ԱԺ նախագահը՝ իր գերզավեշտալի հայտարարությամբ...
Ասում է՝ «Վարչապետը, բավարարված չլինելով իր երկու գեներալների աշխատանքով, նրանց ազատել է աշխատանքից, բայց գործընկերային հարաբերություններից ելնելով, առաջարկել է իրենց հրաժարականի տեսքով ազատվել զբաղեցրած պաշտոններից»...
Դուք հասկանում ե՞ք ինչ է ասում ԱԺ նախագահը...
Նախ, ո՞վ է ասել, որ գեներալները վարչապետինն են։ Սա ի՞նչ վիրավորանք է ընդհանրապես սպայի նկատմամբ... Բա երկրի անկախության օրը շնորհավորող մարդն իրավունք ունի՞ այդպես նսեմացնել այդ անկախությունը կերտած զինվորականի արժեքը...
Երկրորդ, ԱԱԾ պետին և ոստիկանապետին նշանակում և ազատում է երկրի թիվ 1 պաշտոնյան, որը վարչապետը չէ... Էտ «վրիպումները» հլը մի կողմ...
Լավ, անգամ եթե ընդունենք՝ այդ այդպես է, և Վանեցյանը թերակատարել էր իր դերը և հեռացվեց (չնայած՝ ես լրիվ այլ կարծիքի եմ Վանեցյանի անձի և պաշտոնական դերակատարության վերաբերյալ), լավ, բա նույն «մեղքի» մեջ մեղադրվող Օսիպյանն ինչի՞ էր նշանակվում վարչապետի խորհրդական: Իր գործում թերացած ոստիկանը (ըստ ԱԺ նախագահի), պատասխանատվության ենթարկվելու փոխարեն, էտ ի՞նչ խորհուրդ պետք է տա երկրում տնտեսական հեղափոխության որոնումներում չհաջողած վարչապետին և շարունակի սնվել պետական բյուջեից...
Մեկդ ինձ կբացատրի՞, թե էս ինչի են վերածվել պետական ապարատը և հանրային ծառայությունը...
Բա ասում էիք՝ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք...
Ինչի կրկեսը պոզով-պոչով ա՞ լինում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=145082346713195&id=100036342911070
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել