Վերլուծաբան Մինգ-Չի Կուոն հայտարարել է, որ գունային տարբերակները նպաստել են iPhone-ների նոր գծի պահանջարկի մեծացմանը:

Օգտագործողները հիմնականում նախապես պատվիրում էին մուգ կանաչ iPhone 11 Pro, կանաչ և մանուշակագույն iPhone 11: Ի դեպ, նման գույների գաջեթների առաքումն ավելի երկար է տևում, քան մյուսներինը. օգտվողները պետք է սպասեն առնվազն երկու շաբաթ:

IPhone 11 Pro-ի պահանջարկն ավելի մեծ է ԱՄՆ-ում, իսկ iPhone 11-ինը՝ չինական շուկայում: Նորույթները ներկայացվել են սեպտեմբերի 10-ին, իսկ վաճառքում դրանք կհատնվեն սեպտեմբերի 20-ին:

Ավելի վաղ iReactor-ը գրել էր, որ մասնագետները համեմատել են տարբեր երկրներում նոր iPhone 11-ի գները: Ռուսական շուկայում 512 գիգաբայթ հիշողությամբ iPhone 11 Pro Max-ը կարժենա 2.053 դոլար: ԱՄՆ-ում նմանատիպ մոդելն արժե ընդամենը 1.449 դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել