Panorama.am-ը գրում է․

Ամուլսարի շահագործման թույլտվությունը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննական եզրակացությունը, տրվել են օրենքների խախտումներով։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը։ Նա նշեց, որ խախտվել է ՀՀ Սահմանադրությունը, Ջրային, Հողային օրենսգրքերը Սևանա լճի մասին, Հատուկ պահպանվող տարածքների, Կենդանական, Բուսական աշխարհների մասին և այլ օրենքներ, ինչես նաև միջազգային 10 կոնվենցիա, որոնք վավերեցված են ՀՀ կողմից և պարտավորություններ ունի միջազգային հանրության առջև։

«Կառավարությանը ներկայացրել եմ այդ բոլոր օրենքները, կոնվենցիաները, նշել եմ, թե ինչ կոռուպցիոն հանգամանքներ կան, խնդրել եմ իրավապահներին ուսումնասիրել, գործեր հարուցել,  քննել, սակայն մինչ օրս  որևէ բան չի արվել։ Մի կասկածելի, անհասկանալի հոդվածով, հիմքերով քրեական գործ է հարուցվել, այդպես էլ չենք հասկանում ինչ ճակատագրի է արժանանալու»,- ասաց Ն. Վարդանյանը։

Նա նշեց, որ վարչապետի հետ հանդիպմանը հարցրել է, թե արդյոք «Էլարդի» ուսումնասիրության վրա հնարավոր չէ  չշահագործել հանքը, Ն. Փաշինյանը պատասխանել է, որ գործում կա 35 հազար փաստաթուղթ։  Ն. Վարդանյանը նաև հետաքրքրվել է, թե այդ դեպքում 35 հազար փասաթղթի վրա հնարավոր չէր կարճել գործը, և 400 հազար  դոլար չծախսել նոր փորձաքննության համար։

«Ստացվում է, որ 35 հազար փաստաթուղթն ու «Էլարդի» ուսումնասիրությունը չի օգնում, որ գործը կարճվի»,- ասաց բնապահպան-իրավաբանը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել