Yerkir.am-ը գրում է․

Եվրամիությունը երկարացրել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցների ռեժիմը: Այս մասին նշված է ԵՄ Խորհրդի կայքում։

Սահմանափակող միջոցառումները երկարացված են մինչև 2020 թվականի մարտի 15-ը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի 170 ֆիզիկական և 44 իրավաբանական անձանց դեմ: Բրյուսելը նրանց մեղադրում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սասանման մեջ:

Պատժամիջոցներն առաջին անգամ սահմանվել են 2014 թվականի մարտին և այդ ժամանակից սկսած պարբերաբար կես տարով երկարացվում են: Սահմանափակումները նախատեսում են ակտիվների սառեցում և ԵՄ տարածք մուտքի արգելք:

Եվրամիության Խորհուրդը հունիսին Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարացրել էր մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը: Սահմանափակումներն ուղղված են ֆինանսական, էներգետիկ եւ պաշտպանական հատվածներին: ԵՄ այս որոշումը ՌԴ ԱԳՆ-ն անվանել է ոչ կառուցողական խաղեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել