Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարելիս Boeing-737 օդանավը խոշոր թռչունի է բախվել:

Ինչպես հաղորդում է РБК-ն, միջադեպը տեղի է ունեցել «Աերոֆլոտ» ընկերության Ալմաթի-Մոսկվա չվերթի ժամանակ: Ձկնկուլը մեծ արագությամբ բախվել է օդանավի շասիին և աջ թևով կախված մնացել անիվից:

Օդաչուները բարեհաջող ավարտել են վայրէջքը, տուժածների մասին հաղորդում չի ստացվել: Համացանցում հրապարակված տեսագրությունից դատելով՝ թռչունը ողջ է մնացել: Կատարվածից երկու ժամ անց օդանավը մեկնել է Լիսաբոն:

Օդանավակայանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը հայտնել է, որ կատարվածի առնչությամբ ավիաընկերությունը բողոք չի ներկայացրել օդակայանին, իսկ միջադեպը տեղի է ունեցել թռիչքուղու սահմաններից դուրս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել