Yerevan-today-ը գրում է․

«Նախագահ Քոչարյանի գործը շատ փոքր իրավական բաղադրիչ ունի։ Գնալով ցայտուն է դառնում քաղաքական բաղադրիչը։ Այն այնքան է մեծացել, որ ծածկել է իրավական կոողմը։ Սահմանադրական դատարանն արձանագրեց մի բան, որը վաղուց էր հայտնի»,- Yerevan Today-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը։

«Մենք հասկանում ենք, որ նախագահ Քոչարյանը ոչ թե բան է գործել, որի համար պետք է լինի կալանքի տակ, այլ պարզապես կա քաղաքական որոշում։

Վիկտոր Սողոմոնյանի հետ խոսել ենք Սահմանադրական դատարանի հայտնի որոշման, որոշման մեկնաբանությունների, ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի որոշում կայացնող դատավորների և մեղադրանքը պաշտպանող դատախազների կարիերայում առաջընթացի, մարտի 1-ի զոհերի ու վիրավորների դրամական փոխհատուցումների, Նիկոլ Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպման, ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների աղմկահարույց հեռախոսազրույցի գաղտնալսման մեկամյակի, ընդդիմության կազմակերպվածության և առաջնորդության և այլ հարցերի մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել