Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն, անդրադառնալով «թեժ աշնան» մասին խոսակցություններին, նշել է, թե ընդդիմությունը 20 հոգուց ավելի մարդ չի կարողանում հավաքել, քանի որ աջակիցներ չունի:

Խոսնակի այս հայտարարությունը ցույց է տալիս իշխանությունների մեծամտության աստիճանը: Իրենց թվում է, թե իրենք միշտ բարձր վարկանիշ են ունենալու, իսկ ընդդիմությունը որևէ վտանգ չի ներկայացնելու իրենց համար: Սակայն մի օր իրավիճակն այնպիսի շրջադարձ կունենա, որ իրենք էլ չեն հասկանա, թե ինչպես եղավ, որ իրենք իշխանությունը կորցնելու եզրին են կանգնած:

Ներկա իշխանությունները նույնիսկ ցանկություն չունեն դասեր քաղելու անցյալից, որ ավելորդ ինքնավստահությունը հանգեցնում է իշխանության դեգրադացիային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել