Tert.am-ը գրում է.

Արևմուտքն սպասում է ճանապարհների ապաշրջափակմանը, խաղաղության հաստատումից հետո Հայաստանը հետաքրքիր է դարձել աշխարհի համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Ըստ նախարարի՝ Գերմանիայի նախագահի և կանցլերի հետ վարչապետի գլխավորած պատվիրակության հանդիպումների օրակարգը հիմնականում տնտեսությունն էր:

«Ե՛վ Բեռլինում, երբ մենք Գերմանիայի Արևելյան բիզնեսի հանձնաժողովի հետ էինք հանդիպում, և՛ Համբուրգում, երբ հանդիպում էինք գործարարների խմբի հետ, բոլորին հետաքրքիր էր, թե երբ է բացվելու Հայաստան-Թուրքիա սահմանը, երբ է բացվելու Հայաստան-Ադրբեջան սահմանը, որովհետև բազմաթիվ ծրագրեր կան Եվրոպայում՝ կապված Միջին Ասիայի հետ, կապված Չինաստանի հետ:

Այդ ծրագրերի տրամաբանությունն այն է, որ այդ ամբողջ ապրանքները պիտի գան և միջին միջանցքով գնան: Մի ճանապարհը, եթե Ադրբեջան-Վրաստան-Սև ծովն է, մյուս ճանապարհը (իրենց բառերն եմ փոխանցում), իրենք տեսնում են Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Միջերկրական ծով կամ Թուրքիայով՝ դեպի Եվրոպա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել