Yerkir.am-ը գրում է.

Նախօրեին ՌԴ Ստավրոպոլի երկրամասում կործանված Су-25 գրոհիչի օդաչուների մարմինները հայտնաբերվել են օդանավի ընկնելու վայրում, հայտնում է РИА Новости-ն:

Ավելիւ վաղ տեղեկացրել էինք, որ Су-25 գրոհիչը կործանվել է սեպտեմբերի 3-ին, Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկ քաղաքի աերոդրոմից թռիչքից հետո:

Միջադեպի կապակցությամբ ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ վթարը տեղի է ունեցել ամայի տարածքում: Ինքնաթիռը պայթել ու ամբողջովին կործանվել է գետնին բախվելուց հետո:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել նաև, որ օդաչուներն ինքնանետվել են: Որոնողական աշխատանքները տևել են մոտ մեկ օր:

Су-25УБ-ն ուսումնամարտական ինքնաթիռ է, որը սկսել է թողարկվել 1980-ական թվականներից: Գրոհիչների արտադրությունն այժմ դադարեցված է, սակայն դրանք շարունակում են ծառայել ՌԴ ռազմաօդային ուժերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել