Դերասանուհի Օլյա Հակոբյանի որդին՝ Էրիկն, այս տարի գնաց առաջին դասարան: Նա սովորելու է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Իր հույզերի և որդու տրամադրվածության մասին դերասանուհին պատմել է BlogNews.am-ին: «Շատ երկար սպասված օր էր իր համար, ես էլ նրան տրամադրել էի, որպեսզի որևէ խնդիր չծագեր»,- նշում է դերասանուհին:  

Այն հարցին՝ որքա՞ն ինքնուրույն է որդին և արդյո՞ք հաշվի է առնում նրա նախասիրությունները, Օլյան պատասանում է․ «Չեմ կարող ասել, որ լիովին շարժվում եմ նրա թելադրանքով: Էրիկը գիտի, որ եթե ես մի բանի հետ համաձայն չեմ, այլևս չի շարունակում»:

Դերասանուհին խոստովանում է, որ երեկ շատ է հուզվել։ Ինչ վերաբերում է դասապատրաստման հարցին, նշում է. «Քանի որ որդիս երկարօրյա է հաճախելու, հիմնականում դասերը պատրաստած է գալու»:

Իսկ առավոտյան վաղ արթնանալ արդեն սովորել են, քանի որ մինչև դպրոցը դերասանուհու երկու որդիները հաճախում էին մանկապարտեզ. «Հիմա բարդ է այնքանով, որ մի ժամ շուտ պետք է արթնանալ, Էրիկին ճանապարհել դպրոց, իսկ Ռոբերտին՝ մանկապարտեզ: Այսքան ժամանակ երկուսին էլ նույն վայրն էի տանում»:

Այն հարցին՝ ի՞նչ է պատմում որդին առաջին օրվա մասին, դերասանուհին նշում է. «Ոչ մի հստակ բան չի պատմում ոչ ոքի, միայն ասում է, որ հավանել է դպրոցը, և որ ուսուցիչը բարի է»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել