Tert.am Լife-ը գրում է.
Օրեր առաջ երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը։ Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել էր դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը:
«Լուսինես լույս դարձավ… Սիրեք մարդիկ… Շա՜տ սիրեք… Կորցրեցի ընկերուհուս… Ամենվայրկյանը գնահատեք… Լուսոս սպասում էր հրաշքի՝ չիմանալով, որ ՀՐԱՇՔԸ հենց ինքն էր»,- գրել է Անահիտ Կիրակոսյանը՝ գրառմանը կից հրապարկելով լուսանկար:

Լրագրող Անի Քոչարն ինստագրամյան իր էջում հրապարակել է Լուսինեի հետ արխիվային լուսանկարներ՝ կից գրելով․ «Անահիտիս էջում տեսա, հուզվեցի։ Լուսինեն հաճախ ի վիճակի չէր լինում կարդալ և իր համար էին կարդում իմ գիրքն ինչպես իմ համար ժամանակին հիվանդանոցում գրքեր էին կարդում։ Լուսինե, դու ինձ հախաճ հերոսացնում էիր, բայց իմացիր, որ դու էլ իմ հերոսն ես»։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/life/am/news/2024/01/04/aniqochar/90920
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել