Հայկական կողմը չի մասնակցելու Լեհաստանում կայանալիք Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյակին նվիրված միջոցառումներին, որին հրավիրված են աշխարհի շատ երկրների առաջնորդներ, բացի իհարկե աշխարհամարտի սանձազերծման մյուս կողմի՝ ԽՍՀՄ-ի ժառանգորդ և ագրեսիվ արտաքին քաղաքականություն վարող Ռուսաստանի առաջնորդից: Ինչ կարելի է ասել հայկական կողմի այս որոշման մասին: Սա մեկ բառով կարելի է որակել որպես խայտառակություն և ապտակ Հայաստանի միջազգային վարկին: Երկրորդ ախարհամարտը անմիջակազն կապ ունի մեզ հետ, քանի որ հայերը աշխարհամարտում ամենաշատ զոհ տված ազգերից են: Քաղաքական առումով հայկական կողմը սրանով հերթական անգամ քաղաքակիրթ աշխարհից ավելի ու ավելի հեռանալու քայլեր է իրականացնում: Իսկ այն պնդումները որ սրանով ի ցույց է դրվում «Ինքնիշխանությունը» և կա ներքին արտաքին քաղաքականությունների գերակայության հարց ուղղակիորեն գրոշի արժեք չունեն և ավելի ծիծաղելի դրության մեջ են դնում Հայաստանին՝ քաղաքակիրթ աշխարհի աչքերում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: