Lragir.am-ը գրում է․
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր հրամանագրով ուժը կորցրած է ճանաչել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու հրամանագիրը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի.
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի «Վ. Վ. Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու մասին» ՆՀ-1135-Ա հրամանագիրը»,-ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը 2002 թ. հուլիսի 22-ին ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով զրկվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2019/08/23/469444/?fbclid=IwAR0_GrQ7wZFPgTupR1_avut2hjn0tikgc1O-cAM2QGADChX7VmLSeYnqkaE
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել