Ցանկացած հեղափոխական ուժ իշխանության գալուց հետո դառնում է խիստ հակահեղափոխական ու պայքարում անցյալի դեմ։

Չզարմանա՛ք, եթե վաղը ԱԺ մեծամասնությունն օրենքով արգելի և քրեականացնի փողոց փակելը։

Կարող են տուգանք սահմանել շարքային քաղաքացու՝ ԱԺ բակ մուտք գործելու դեպքում։

Կքրեականացվի նաև ֆեյսբուքյան լայվի միջոցով մարդկանց փողոց դուրս գալու կոչեր հնչեցնելը և խմբերով քայլելը (հատկապես՝ Գյումրիից դեպի Երևան քայլելը)։

Հետո կքրեականացվի նաև արագաչափերը ներքնաշորով փակելը։

Իսկ վերջում ԱԺ–ն մարդկանցով շրջափակելու և արտահերթ ընտրություններ պարտադրելու համար կորոշեն օրենքով ցմահ տալ։

Պաշտպանյալի պայքարն այժմ այլոց դեմ չէ, սեփական «ես»–ի դեմ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել