Մի հուզական տեքստ եմ երկնում.
«Իմ Քայլը» խմբակցության պատգամավորների որոշակի խումբ, բարդակխանայի ներկայացուցիչ է: Նրանք ընդհանրապես չեն հասկանում, թե որտեղ են հայտնվել: Էժան, պոպուլիստական, երբեմն՝ պուպուլիստական միջոցներով փորձում են շահել հասարակական դիվիդենտներ, միևնույն ժամանակ մոռանալով, սեփական օբյեկտներում ՀԴՄ տպել, միևնույն ժամանակ մոռանալով, որ եղել են նախկին՝ հանրապետական թաղապետերի տասովչիկները ու մնում են այդպիսիք: Էս անտերը, տեխնիկայի դար է, երբեմն ձեզ նկարում են, ջահիլներ: Կա եվս մի թև, որն իրեն ներկայացնում է՝ հայ-բուդուլ, քաղաքացիական կեցվածքի ջատագով: Այ ՔԱՔ շահառու, դու համանուն կուսակցության ցուցակում տասնյակ չէիր ընկնի ու սկի քո էդ քաղ ակտիվով 100 ձեն չես տարել: Հիմա եկել, հանգրվանել ես, մի հատ էլ քեզ դեմք ունեցող կերպար ես խաղու՞մ: Մի քիչ ազատություն են տվել, ընկել են ախքոյի կարասը: Ջահիլ են, ոչինչ: Չեն հասկանում, որ կատվի խաղը՝ մկան մահն է: Թիմ ունեք, ելեք գնացեք էդ թիմի փիլիսոփայության մեջ գործեք: Չեք կարող, ելեք մեծատառով էն սրբազան բառի առաջին տառը գրեք ձեր փաբերը: Ու ընդհանրապես, հարկ է, որ երես առ երես մի հատ անդրադառնանք հեղափոխության խրոնիկոնին ու պատեհապաշտներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել