Ամուլսարի հանքի լոբբինգին միացավ ծանր ու թիթիզ հրետանին՝ Լիլիթ Մակունցը։ Իշխանական քարոզչության լավագույն ավանդույթներով՝ Մակունցը կիրառեց գրեթե բոլոր կլիշե կռուտիտները․ հանքի շահագործումը նախկիններից է գալիս, մենք մեղավոր չենք, մենք 2050-ին ուզում ենք հանք չլինի, մենք ամեն լավի կողմնակից ենք ու ընդդեմ ամեն վատի․․․ այս ոգով պարուրված ինչ-որ լոլո, որի տողատակն այն է, որ ժողովուրդ ջան, կներեք, բայց հանքը պետք է շահագործվի, իսկ եթե դրանում վնասներ կան, ապա մեղավորը մենք չենք, այլ նախկիններն են։

Մակունցը, որը բարով-խերով մշակույթի նախարարության հերն անիծեց, այն ժամանակ ասում էր, որ մշակույթն իր մեջ է։ Քանի որ Մակունցը հիմա էլ հանքաարդյունաբերության հարցերով է սկսել, փորձեմ թիթիզիկների համար հասկանալի լեզվով բացատրել, թե ինչ ռիսկերով է հղի Ամուլսարի հանքի շահագործումը։ Հասկանո՞ւմ ես, Լիլիթ ջան, էդ հանքը որ գործարկվի, քո մեջ ոչ թե մշակույթ է լինելու, այլ ցիանիդ և այլ վնասակար նյութեր, որոնք գոյանալու են հանքի շահագործումից։ Ու եթե խնդիրը միայն այն լիներ, որ զուտ քո՝ Լիլիթ Մակունցի մեջ են այդ նյութերը լինելու, դեռ կարելի էր համակերպվել դրա հետ։ Ամենամեծ խնդիրն այն է, որ դա սպառնում է բոլորիս, ովքեր Հայաստանում են ապրում։ Հասկանո՞ւմ ես, Լիլիթ ջան, ԲՈ-ԼՈ-ՐԻՍ։

Հուսով եմ Մակունցը կհասկանա, իսկ որ առավել կարևոր է՝ Մակունցի շեֆը ու կդադարի իր առանց այն էլ անմխիթր վիճակում գտնվող դմբոներին փուռը տալ Ամուլսարի հիմնահարցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել