Հայաստանը պառակտեց, Արցախի պառակտումը ընթացքի մեջ է, հիմա էլ անցավ սփյուռքի՞ն:
Քանի՞ միլիոն հայ է ապրում Հայաստանից դուրս ՝սփռված ողջ աշխարհով մեկ: Յոթ կամ ավել չէ՞:
Մոսկվայից մինչև Մելբուռն , երբևե, որևէ հայի մտքով չի անցել կասկածի տակ դնել այն գիտակցումը, որ ԻՐԵՆՑ մայր քաղաքը Երևանն է:
Էժան է պարոն Նիկոլ, շատ էժան՝ լայվերիդ ու ստատուսներիդ տակ հաշվելով Լոսի կամ Գլենդեյլի հայերի տրված լայքերն ու սրտիկները, Լոս Անջելես - ը հռչակել «Սփյուռքի մայրաքաղաք»: 
Հիմա եթե վաղը կրկին իրավիճակ փոխվի, ու Սփյուռքի գործերով նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանի փոխարեն նշանակվի որևէ ռուսաստանաբնակ կամ ֆրանսիահպատակ մեկը, «սփյուռքի մայրաքաղաքը» տեղափոխվելու է Մոսկվա կամ Փարի՞զ:
Սփյուռքը մի պառակտիր, սփյուռքը միայն Լոսը չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել