VR Bangers ընկերությունը հայտարարել է ծրագրի թողարկման մասին, որը թույլ կտա մարդկանց տեսագրել զուգընկերոջ հետ սեքսը վիրտուալ իրականությունում՝ ապագայում ունենալու համար։ Այս մասին հաղորդում է The Next Web-ը։
Ծրագիրը կոչվում է «Ժամանակի պարկուճ», և այն թույլ է տալիս պահպանել «սինխրոնիզացված սեքսուալ փորձը»՝ տարեց հասակում վերարտադրության համար։
Նշվում է, որ ծրագրի միջոցով կարելի է 6K լայնությամբ տեսագրություն անել, ինչպես նաև բազմալիքային ձևաչափով փոխանցել բոլոր հոտերը և տակտիլային զգացողությունները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել