Վերջին օրերին տարրական «նորմա» են դարձել ՊՆ հաղորդագրությունները՝ զոհված զինծառայողների վերաբերյալ։ Վերջինը հուլիսի 28-ին գրանցված դեպքն էր. Արցախում զոհվել էր պայմանագրային զինծառայող Արմեն Բուլղադարյանը։

Սա արդեն անընդունելի է բոլոր առումներով՝ թե´ ծառայակիցների միջև միջանձնային բարդ հարաբերությունների, թե՛ թշնամու գնդակից զոհվածների առումով... 

Առաջինը ցույց է տալիս, որ բանակում ոչ թե ոչինչ չի փոխվել, այլ ավելի է վատթարացել կարգապահության հետ կապված վիճակը, իսկ երկրորդի դեպքում մեր արևելյան հարևանները բավականին լկտիացել են, և Փաշինյանի մատնանշած «օպերատիվ» կապը Բաքվի հետ գործում է մեր դեմ։

Հիշեցնեմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թ․-ի մայիսի 8-ին վարչապետ ընտրվելուց առաջ ԱԺ-ին և հասարակությանն ուղղված իր խոսքում խոստացել էր կտրուկ նվազեցնել բանակում գրանցված զոհերի թիվը։ Ժամանակն է այդ խոստումը կյանքի կոչելու և վերջապես հասկանալու, որ «վերելակային» դիվանագիտությունը Ադրբեջանի հետ և Իլհամ բաբային «գովերգելը» Բաքվում դիտվում են որպես հայկական կողմի թուլություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել