Mediaadvocate.am-ը գրում է.

2019 թ-ի հուլիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 266 հոդված, որոնցից 108-ը եղել է բացասական, 13-ը՝ դրական, 145-ը՝ չեզոք։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թիմը փորձում է նախարարի համար դրական իմիջ ստեղծել համացանցում, սակայն անտեսում է լրատվական դաշտը, իսկ լրատվական դաշտում Արսեն Թորոսյանի իմիջն ակնհայտ բացասական է։

Ըստ մամուլի հրապարակումների՝ նախարարը սերտ հարաբերություններ է հաստատել Սամվել Ալեքսանյանի հետ և պատրաստվում է Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը հանձնել նրան։ Այս կենտրոնի շուրջ ծավալվող խոսակցությունները շարունակվում են, և եթե լրատվականի հրապարակումները համապատասխանում են իրականությանը, կնշանակի Արսեն Թորոսյանն այսպես փորձում է ազատվել իր համար խնդրահարույց կենտրոնից։

Ըստ լրատվականների՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն օգոստոսի մեկից ազատվում է աշխատանքից և այս ազատման մեջ մեղադրում են Արսեն Թորոսյանին։ Ըստ հրապարակումների՝ Էդգար Խուրշուդյանի դեմ արշավն իրականացրել է նախարարը։

Հակասություններ կան նաև Առողջապահության նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի միջև։ Նախարար Թորոսյանը հայտարարել էր, որ Սևանա լճում լողալը վտանգավոր է, իսկ մարզպետը նույն օրերին ցուցադրական լողում էր Սևանա լճում։ Առհասարակ, հասարակությունը համարում է, որ նախարարության հայտարարությունն ուշացած էր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել