Հարգելի՛ հայրենակիցներ,

Ս.թ. հուլիսի 16-ին հացագործության մասին հաղորդում էի ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին առ այն, որ կազմակերպվի բժշկական հանձնաժողով ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի առողջական վիճակի ուսումնասիրության նպատակով։

ԱԱԾ-ից ստացել էի պատասխան, որ իրենք ինտերնետային դիմումներ չեն ընդունում։
Ժամանակի սղության պատճառով միայն երեկ կարողացա հանցագործության մասին հաղորդմանս թղթային տարբերակն ուղարկել ԱԱԾ։

Հույս ունեմ, որ մեր իրավապահ կառույցները կհարգեն օրենքը և 10 օրվա ընթացքում կարձագանքեն իմ նամակին։

Հարգանքով՝
Մարինա Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել