Երեկ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իր ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «փողոց փակելը ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ է»: Ճիշտ է ասել Վալերիյ Օսիպյանը, փողոց փակելը խուլիգանություն է, իսկ եթե այն արվում է իշխանությունն ուզուրպացնելու համար և հաջողության է հասնում, արդեն սահմանադրական կարգի տապալում է: Այսպիսով՝ Օսիպյանը, փաստացի, երկրորդում է մեզ և հայտարարում, որ Նիկոլ Փաշինյանը ԽՈՒԼԻԳԱՆ է, ես կասեի՝ երկրի գերագույն գլխավոր խուլիգանը:

Հ.Գ. Վալերիյ Օսիպյանի ասածից բնավ չի ենթադրվում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը փողոց փակելով չպետք է հեռացնի ժողովուրդը: Լրիվ հակառակը` Օսիպյանի բառերով` խուլիգանությամբ իշխանության եկածին իր մեթոդներով պետք է հեռացնել, ինչից հետո ինքը կարող է ցուցմունք տալ Փաշինյանի դատավարության ընթացքում: Այնպես որ, Վալերիյ Օսիպյանը շա՜տ կարևոր բան է ասել, մի քննադատեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել