Այցի ծախսը, այցի տևողությունը թողնելով մի կողմ՝ ուզում եմ՝ պատկերացնենք իրավիճակ, որ որևէ երկիր ուզում է հարաբերությունները կարգավորել ՀՀ հետ, պատվիրակություն է ուղարկում ըստ պաշտոնի բավական պատկառելի անձանց (խորհրդարանի խոսնակի մակարդակ) ու այդ պատվիրակությունը գալիս է ու հանդիպում մի հոգու «Իմ քայլ»ից, իսկ մնացած համդիպումները՝ «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչների հետ (որպես ընդդիմություն եմ ասում):

ԱՄՆ պարագայում, հաշվի առնելով երկրի քաղաքական համակարգի առանձնահատկությունը, դա կարող է, մեղմ ասած, ընկալելի չլինել հանրապետականների համար, ովքեր այսօր ղեկավարում են Սպիտակ տունն ու թելադրում երկրի քաղաքական կուրսը:

Միրզոյանենք ԱՄՆ-ում էլ մերժեցին հանրապետականներին՝ այդպես էլ չհասկանալով, որ այնտեղ իշխանության հենց նրանք են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել