10. Կարնակյան քարեր. Ֆրանսիա

Travel-Graphics-200 429768A-1
Կարնակյան քարերը գտնվում են ֆրանսիական Կարնակ գյուղի շրջակայքում: Գյուղը շրջապատում են հազարավոր խոշոր քարեր, որոնց տեղադրման թվագրությունը ընկնում մ.թ.ա. 4500-3300թթ.-երի միջակայքում:
Այս քարերի դասավորվածության մասին տարբեր վարկածներ կան. ոմանք պնդում են, որ մեր նախնիները քարերը դասավորել են այսպես աստղադիտական նպատակներով՝ նմանակելով աստղազարդ երկնքի համաստեղությունների դասավորվածությանը: Այլոք պնդում են, որ քարերը կատարել են պրիմիտիվ սեյսմիք ծառայության դեր, և քարերի տատանումներից փորձում էին գուշակել մոտալուտ երկրաշարժը:

9. Ասունանի անավարտ օբելիսկը. Եգիպտոս
Unfinished Obelisk
Եգիպտական Ասուան քաղաքի մոտ գտնվող անտիկ քարհանքում մի հսկայական քարի կտոր կա, որը նախատեսված էր օբելիսկ դարձնել, սակայն աշխատանքն այդպես էլ անավարտ է մնացել: Հավանական պատճառը քարի մակերեսի վրա առաջացած ճաքերն են, իսկ մեկ այլ վարկածի համաձայն` շինարարներին ինչ-ինչ պատճառներով թույլ չեն տվել, որպեսզի նրանք ավարտին հասցնեն աշխատանքը:
Եթե այս օբելիսկն ավարտի հասցվեր, ապա մեկ երրորդով ավելի մեծ կլիներ, քան մեզ հայտնի ցանկացած օբելիսկ՝ անտիկ ժամանակաշրջանից մեզ հասած: Կանգնած վիճակում այն կունենար 42 մետր բարձրություն և 1200 տոննա կկշռեր, այսպիսով՝ լինելով ավելի բարձր, քան 10-հարկանի շենքը: 
Անգամ գիտության զարգացվածության ժամանակակից պայմաններում միայն մի քանի վերամբարձ կռունկներ գոյություն ունեն աշխարհում, որոնք կարող են շարժել այս հսկայածավալ մոնոլիտը, ուստի մինչ այժմ էլ խիստ անհասկանալի է, թե ինչպե՞ս էին հին եգիպտացիները պատրաստվում տեղափոխել ու կանգնեցնել այս օբելիսկը, եթե այն, այնուամենայնիվ, ավարտին հասցվեր:

8. Անտեքուերա. Իսպանիա
Dolmen De Viera - Corredor X50X4 Kbx
Իսպանիայի 2 ամենանշանակալից մարդակերտ քարայրներն են Քուեվա դե Մենգան և Քուեվա դե Վիերան, որոնք նաև ամենախոշորներից են աշխարհում՝ իրենց տեսակի մեջ: Նման քարայրների կառուցման համար օգտագործված ամենախոշոր քարերը կշռում են 180 տոննա և տեղափոխվել են առնվազն 1 մղոն՝ մինչև շինարարության վայր:
Այս վայրերը տեղակայված են Անտեքուերա քաղաքի մոտ և մոտավոր հաշվարկներով կառուցվել են մ.թ.ա. 3700-ականներին, այսինքն` այս կառույցները նույն Սթոնհենջի ժամանակիցներից են:
Պատերից շատերի վրա կարելի է տեսնել բազմաթիվ անտրոպոմորֆ պատկերազարդումներ, ընդհուպ վկայություններ՝ Մինոական քաղաքակրթության հետ առնչությունների վերաբերյալ:

7. Գգնատիհա. Մալթա
 Ggantija Temples Gozo-1
Մալթային պատկանող Գոզո կղզու վրա է գտնվում երկու մեգալիթիկ տաճարներից բաղկացած կոմպլեքսը, որը հենց կրում է Գանտիհա անունը: Քարակերտ այս տաճարները կառուցվել են մ.թ.ա. 3600-ականներին, ինչի շնորհիվ այս մոնումենտը հանդիսանում է 2-րդ հնագույն կրոնական կառույցը՝ Գոբեկլի Տեպեից հետո: Որպեսզի պատկերացնեք, թե ինչ բացառիկ կառույց է սա, նշեմ, որ այն կառուցելու ժամանակներում Մալթա կղզու բնակիչները դեռ չէին սովորել պատրաստել և օգտագործել մետաղական գործիքներ, և անգամ անիվը դեռ հայտնագործված չէր:

Վարկածներից մեկի համաձայն` Գանտիհան պտղաբերության հետ կապված ինչ-որ պաշտանմունքի վայր էր, որովհետև տեղանքում հայտնաբերվել են հենց պտղաբերության հետ կապ ունեցող արձանիկներ և ֆիգուրներ: Չնայած բազմաթիվ վարկածների առկայության` մինչ օրս էլ հստակ չէ, թե ո՞վ, ինչո՞ւ և ինչպե՞ս է կառուցել այս շինությունը:

 

6. Քարե գնդեր. Կոստա Ռիկա
 Cr Sphere Stream
Կոստա Ռիկայում հայտնաբերվել է գրեթե իդեալական կլորության ավելի քան 200 քար, որոնց չափսերը տատանվում են մի քանի սանտիմետրից մինչև երկու մետր տրամագիծ և մինչև մի քանի տոննայի հասնող քաշ ունեն: Համաձայն հաշվարկների` այս գնդերը պատրաստվել են մ.թ.ա. 1500-500թթ. ընկած ժամանակահատվածում մի քաղաքակրթության կողմից, որը վաղուց վերացել է:
Գոյություն ունեն բազմաթիվ միֆեր և առասպելներ այս գնդերի վերաբերյալ. ոմանք ասում են, թե այս գնդերը մնացել են լեգենդար Ատլանտիդայից, իսկ այլոք պնդում են, որ դրանց շինարարները գիտեին քարը փափկեցնելու եղանակ: Հայտնի չէ, թե ինչ նպատակի համար են ստեղծվել այս քարերը, սակայն հստակորեն կարելի է ասել, որ մինչ էռոզիայի ենթարկվելը, ճաքելն ու փշրվելը դրանք եղել են իդեալապես կլոր:

5. Օլմեկների գլուխներ. ՄեքսիկաBig Head
Այսպես կոչված Օլմեկների գլուխները իրենցից ներկայացնում են 17 հսկայական քարակերտ գլուխների հավաքածու, որոնց ստեղծման տարեթիվը գտնվում է մ.թ.ա. 1500-1000թթ. միջակայքում: Դրանց քաշը տատանվում է 6-50 տոննայի միջակայքում: Դրանցից յուրաքանչուրը կրում է ինչ-որ յուրահատուկ գլխարկ, և որոշ հնէաբանների կարծիքով` այդ գլուխները ստեղծվել են ի պատիվ 17 նշանավոր Օլմեկյան արքաների: Այլ գիտնականներ կարծում են, որ այս գլուխները խոսում են նրա մասին, որ ինչ-որ զարգացած աֆրիկյան քաղաքակրթություն հնում այցելել է Հարավային Ամերիկա, քանի որ գլուխներից մեկն ունի ակնհայտորեն աֆրիկացու դիմագծեր:

4. Յոնագունի համալիր. ՃապոնիաScreen Shot 2013-06-16 At 4.16.41 Pm
1987 թվականին Յանագունի կղզու ափամերձ ջրերում հայտանաբերվեցին ինչ-որ տարօրինակ ստորջրյա կառույցներ: Այս կառույցներն ունեն զուգահեռ եզրեր, սուր անկյուններ, սյուներ և այլ հատկանիշներ, որոնք ստիպում էին ենթադրել, ար դրանք մարդակերտ են:

Մյուս կողմից հավաստի փաստ է, որ այդ տարածքը ջրի տակ է անցել առնվազն 8-10 հազար տարի առաջ՝ վերջին սառցե դարաշրջանից հետո, և եթե դա իրոք այդպես է, իսկ այդ կառույցները իրոք մարդակերտ են, ապա նշանակում է, որ Յոնագունիում հայտնաբերվել է աշխարհի հնագույն մարդակերտ կառույցների խումբը, ինչն էլ իր հերթին սկզբունքորեն փոխում է ընդունված պատմական կոնցեպցիաները:

3. Կամբեյի ծովածոց. ՀնդկաստանGujarat.A2001122.0600.250M
2001 թվականին Հնդկաստանի ափերի մոտ հայտնաբերվեցին խորտակված քաղաքի հետքեր՝ Կամբեյի ծովածոցում: Սոնարի օգնությամբ ջրի տակ հայտնաբերվել էին բազմաթիիվ մարդակերտ շինություններ՝ այդ թվում խոշոր շենքեր և ջրանցքներ, իսկ ծովի հատակից ցամաք էին հանվել բազմաթիվ կենցաղային իրեր՝ կճուճներ, ափսեներ և այլն:

Քաղաքը բավականին մեծ է, հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ դրանում հայտնաբերված իրերից մեկը պատրաստված էր փայտից, որը առնվազն մ.թ.ա. 9500-ականներին է աճել: Եթե այս թվերը հաստատվեն, ապա խորտակված այս քաղաքը հազարամյակներով ավելի հին է, քան Հնդկաստանում հայտնաբերված այլ անհայտացած քաղաքներ, որոնք ավելի վաղ հնագույնն էին հայտարարվել: Ավելին` եթե գիտնականները չեն սխալվել թվագրումներում, ապա այս քաղաքը կառուցվել է հազարամյակներով ավելի վաղ, քան ենթադրվում էր, որ մարդիկ սկսել են առաջին քաղաքները կառուցել:
Թեև որոշ գիտնականներ կասկածի տակ են առնում հայտանաբերված փայտե իրերի տարիքը, սակայն մի բան վստահ է` ամեն դեպքում այս քաղաքը հանդիսանում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը:

 

2. Մոաի. Զատկի կղզի
 Moai-Statues-Easter-Island-Chile
Աշխարհի ամենամեկուսացված բնակավայրերից մեկը՝ Զատկի կղզին, հանդիսանում է նաև աշխարհի ամենամիստիկ վայրերից մեկը: Հսկայական քարե արձանները՝ Մաոիները, ծանոթ են գրեթե ցանկացած տուրիստի, սակայն շատ քիչ բան է հայտնի դրաննց դերակատարության, նշանակության ու պատմության մասին:

Առաջին հայացքից թվում է, թե այս արձանները միայն գլուխներից են բաղկացած, բայց պեղումները ցույց են տվել, որ դրանցից գրեթե բոլորն էլ ունեն նաև մարմիններ: Իրականում ամենազարմանալին այն է, որ այս արձաններից շատ քչերն են երբևիցե կանգնեցվել, իսկ մնացածները տասնյակներով լքվել են քարհանքերում ու ճանապարհներին:

Հնէաբանները պատկերացում չունեն, թե կոնկրետ ինչի համար են ստեղծվել այս արձանները, ինչ են դրանք խորհրդանշել, ինչպես են դրանք տեղափոխվել և կանգնեցվել: Բոլոր արձանների վրա առկա են ինչ-որ հիերոգլիֆներ, որոնք ոչ ոք չի կարողանում կարդալ մինչ օրս: Կղզու բնակիչներն իրենց հերթին են գաղտնիք, որովհետև մինչ օրս էլ հայտնի չէ, թե որտեղից են նրանք հայտնվել այս կղզու վրա:
Զատկի կղզու առեղծվածի ամենատարածված վարկածներից մեկը կայանում է նրանում, որ կղզին իրականում սարի գագաթ է և իր վրա կրում է անհայտացած Մու քաղաքակրթության վերջին հետքերը, իսկ մնացածը պետք է փնտրել ջրի տակ:

 

1. Գոբեկլի Տեպե. Թուրքիա
 Screen Shot 2013-06-16 At 4.26.17 Pm
Գոբեկլի Տեպեն հանդիսանում է աշխարհի ամենահին կրոնական շինությունը, որը երբևիցե հայտնաբերվել է: Ռադիոածխաթթվային անալիզը ցույց է տվել, որ այն կառուցվել է մ.թ.ա. 10000-9000 թվականներին: Որպեսզի զգաք, թե ինչ հին է այս շինությունը, բավական է միայն նշել, որ դրա և Սթոնհենջի կառուցման միջև ընկած ժամանակն ավելի շատ է, քանի Սթոնհենջի ու այսօրվա: 

Ինչպե՞ս կարող էին կառուցվել նման շինություններ մի ժամանակաշրջանում, երբ մարդիկ ենթադրաբար դեռ քարանձավներում էին ապրում: Ինչպե՞ս կարող էին մեր նախնիները կրեին-բերեին հսկայական քարի կտորներ և կտրտել դրանք՝ չունենալով մետաղական գործիքներ: Ինչպե՞ս կարող էին կրոնական շինություն կառուցել մի ժամանակաշրջանում, երբ, ըստ դասական գիտության, կրոնները դեռ չէին էլ ծագել: Գբեկլի Տեպեում տարվող հնէաբանական աշխատանքները դեռ շատ հարցեր առաջ կբերեն, բայց կա հավանականություն, որ դրանք և դրանց պատասխանները կհեղափոխեն նախնադարյան պատմության մասին առկա արդի պատկերացումները: 

Տեղանքը լի է քարե շինություններով և քարե սյուներով, որոնց վրա կարող ենք տեսնել գիշատիչ կենդանիների պատկերներ: Այս քարե սյուները, որոնցից որոշների քաշը հասնում է 20 տոննայի, կառուցվել են մի ժամանակաշրջանում, երբ, ըստ պաշտոնական գիտության, մարդ արարածը դեռ նոր-նոր հավաքչությունից անցել էր որսի, ավելին` այս համալիրը կառուցվել է մի ժամանակաշրջանում, երբ, ըստ նույն պաշտոնագիտության, չկային կրոններ, չկար գյուղատնտեսություն, չկար գրավոր խոսք, չկար անիվը, չկար կավագործությունը, չկային ընտանի կենդանիներ, իսկ մարդկության հիմնական ձեռքբերումը պրիմիտիվ քարե գործիքներն էին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել