«Ինձ համար կարևոր է, որ Հայաստանում մտածելակերպի փոփոխություններ լինեն, որ մենք սովորենք, որ պաշտոնյան անպայման չի լինի շատ մեծահասակ մարդ, փորով, քաչալ: Մի քիչ սկսենք սովորել նոր կերպարին: Ես որևէ չափանիշի չէի համապատասխանում մինչև քաղավիացիա ընդունվելը, որովհետև ես այդ անձնավորությունը չէի, ու շատ դժվար էին շատերն ընդունում դա»:

Հարց․ իսկ առհասարակ դուք քաղավիացիայի կոմիտեի նախագահ լինելու համար ո՞ր չափանիշին եք համապատասխանում: Ինչպես ինքներդ եք նշում, «ես որևէ չափանիշի չէի համապատասխանում մինչև քաղավիացիա ընդունվելը»․ ճիշտ նկատառում:

«Այն, որ ես շատ եմ ճանապարհորդել, բերել է նրան, որ, օրինակ, Սինգապուրի ավիացիոն ակադեմիան անվճար կրթություն է մեզ տրամադրում, Չինաստանի քաղավիացիան անվճար կրթություն է տրամադրում»:

Հարց․ ճամփորդել ասելով ի՞նչ նկատի ունեք: Գուցե ուզում եք ասել՝ գործուղմա՞ն մեկնել: Իսկ եթե այդ գործուղումների արդյունքը զրո է, ապա շատ ճիշտ եք որակում, որ դրանք զուտ ճամփորդություններ էին: 
Իսկ եթե արդյունք ունեք, ապա դա մի ծախեք ժողովրդի վրա որպես լավություն: Ձեր գործն եք արել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել