Բաղադրիչներ
- ազնվամորի - 300 գ
- խտացրած կաթ - 200 մլ
- սերուցք՝ 30-35% յուղայնությամբ - 300 մլ
Պատրաստման եղանակը
Տան պայմաններում պատրաստվող այս համեղ պաղպաղակը կստացվի նույնիսկ սկսնակների մոտ շատ արագ և հեշտ: Այն չի պարունակում ձու, ուստի եթե չսառեցնեք ստացված զանգվածը, կստանաք հիանալի, թեթև մրգային աղանդեր: Իսկ ազնվամորու փոխարեն, բնականաբար, կարելի է օգտագործել ցանկացած հատապտուղ՝ կախված Ձեր համային նախասիրություններից:
Ազնվամորին լցրեք բլենդերի մեջ, ապա խառնեք այն մինչև պյուրեի ստացումը: Ստացված պյուրեն անցկացրեք մաղով, որպեսզի ազատվեք կորիզներից: Պյուրեի վրա լցրեք խտացրած կաթը և խառնեք:
Ստացված զանգվածը ծածկեք պոլիէթիլենային տոպրակով և տեղափոխեք սառցարան, որպեսզի պյուրեն մասամբ սառչի (ինչպես պատկերված է նկարում):
Սառնարանից նոր հանված սերուցքը լավ հարեք մինչև պինդ փրփուրի առաջացումը, ապա ավելացրեք պյուրեն և շարունակեք հարել:
Հարեք զանգվածը մինչև միատար և կրեմանման դառնալը, ապա կրկին փակեք տոպրակով և տեղափոխեք սառցարան 1 ժամով:
Այնուհետև կրկին հարեք զանգվածը, որպեսզի պաղպաղակի մեջ սառույցի մանր կտորներ չմնան, և նրա կոնսիստենցիան դառնա հարթ և թեթև:
Տեղափոխեք պաղպաղակը սառցարան 3 ժամով՝ մինչև վերջնական սառչելը:

Այնուհետև ազնվամորիով պաղպաղակը տեղափոխեք մատուցվող սպասքի մեջ և վայելեք այն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել