Tert.am-ը գրում է.

Մենք պետք է լոկալ էլեկտրահամակարգ ունենանք՝ լուծելով երկու խնդիր՝ ինքնաբավության հարցը և բաշխիչ ցանցերից առանձին լոկալ միացումներ ունենալու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով հուլիսի 10 -ին էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարին:

«Օրինակ՝ հիդրոէլեկտրակայանները, արևային էներգետիկան ինքնուրույն, առանց բաշխիչ ցանցերի կարող են մատակարարել էլեկտրաէներգիա, հասցնել սպառողին: Մենք պետք է շատ արագ կարգավորենք: Կարևորագույն, կենսական նշանակություն ունեցող օբյեկտները՝ հիվանդանոցներ, հացի գործարաններ, մետրո, ԱԺ, կառավարություն, օդանավակայան պետք է պարտադիր անկախ սնուցում ունենան: Դրա համար լոկալ ցանցերի կառուցումը երկրի էներգետիկ անվտանգությունը լուծելու համար մեկ առաջնահերթությունն է»,-մանրամասնեց նա:

Սերգեյ Բագրատյանը նշեց, որ կարևորագույն խնդիրներից է այն, որ հիմա ունենք բավականին մաշված ցանց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել