Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան ասել է, թե որքան գումար է Վրաստանը կորցնելու, եթե Ռուսաստանը լիարժեք էմբարգո սահմանի: Այս մասին հաղորդում է Georgia Online- ը։

Վնասի ընդհանուր չափը կկազմի 4 մլրդ լարի։

Նշվում է, որ զբոսաշրջության ոլորտում կորուստները կազմում են ընդհանուրի կեսից ավելին: Նա հավելել է, որ Աջարիայում զբոսաշրջիկների պակաս կա:

Նախարարը նաև ցանկություն է հայտնել, որ վրացական հանգստավայրերը ավելի բեռնված լինեն:

Թուրնավայի կարծիքով բոլոր ցուցանիշների վատթարացման վրա ազդում են անպատասխանատու հայտարարություններն ու ագրեսիվ հռետորիկան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել