Հայտնիները շատ տարբեր ու տարօրինակ են լինում: Նրանց ցանկություններն էլ իրենց նման տարօրինակ են:
Որոշ աստղեր իրենց ողջ ունեցվածքը կտակում են կենդանիներին, ոմանք էլ բարեգործություն են անում:
Ահա այս 10 աստղերը, որոնց ցանկություններն իսկապես զարմացնում են:
Արետա Ֆրանկլինն իր ակտիվները կտակել է ընտանիքին:
Լեոնա Հելմսլին իր 10 միլիոն դոլարը կտակել է եղբորը, իսկ 5 միլոն դոլարը՝ թոռներին: Իսկ նրա շունը ստացել է 12 միլիոն դոլար:
Ուիլիամ Շեքսպիրն իր ողջ ունեցվածքը, այսինքն՝ երկրորդ մահճակալը կտակել է կնոջը:
Չարլզ Դիքենսը չի ցանկացել, որ իրենից հետո հուշարձաններ կառուցեն:
Հարի Հուդինին իր կնոջը հանձնարարել է, որի ամեն տարի՝ իր մահվան օրը, սեանսներ անցկացնեն:
Նապոլեոնը խնդրել է, որ իր մահից հետո սափրեն իր գլուխը և մազերը բաժանեն ընկերներին:
Ջին Ռոդենբերին, ով «Աստղային ճանապարհի» հեղինակն է, խնդրել է, որ իր մարմնի մոխիրը տիեզերք ուղարկեն: Դա տեղի է ունեցել 1997 թվականին:
Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանն իր ողջ ունեցվածքը կտակել է ընկերուհուն՝ Միմի Օ՛Դոնելիին:
Մերիլին Մոնրոն 1000 դոլար կտակել է քրոջը, ընկերներին և անձնական քարտուղարին: Իսկ ունեցվածքի մեծ մասը և հագուստը ժառանգել է նրա մարզիչը՝ Լի Ստրասբերգը:
Ջենիսը 2500 դոլար կտակել է ընկերներին, որպեսզի նրանք մի ամբողջ գիշեր փարթի կազմակերպեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել