10 ամենախելագար աստղերը, ովքեր իրենց հարստության մեծ մասը կտակել են կենդանիներին կամ էլ նվիրատվություն են կատարել (Photo)


22:30 , 11 հուլիս, 2019

Հայտնիները շատ տարբեր ու տարօրինակ են լինում: Նրանց ցանկություններն էլ իրենց նման տարօրինակ են:

Որոշ աստղեր իրենց ողջ ունեցվածքը կտակում են կենդանիներին, ոմանք էլ բարեգործություն են անում: 

Ահա այս 10 աստղերը, որոնց ցանկություններն իսկապես զարմացնում են: 

Արետա Ֆրանկլինն իր ակտիվները կտակել է ընտանիքին:

Լեոնա Հելմսլին իր 10 միլիոն դոլարը կտակել է եղբորը, իսկ 5 միլոն դոլարը՝ թոռներին: Իսկ նրա շունը ստացել է 12 միլիոն դոլար:

Ուիլիամ Շեքսպիրն իր ողջ ունեցվածքը, այսինքն՝ երկրորդ մահճակալը կտակել է կնոջը:

Չարլզ Դիքենսը չի ցանկացել, որ իրենից հետո հուշարձաններ կառուցեն:

Հարի Հուդինին իր կնոջը հանձնարարել է, որի ամեն տարի՝ իր մահվան օրը, սեանսներ անցկացնեն:

Նապոլեոնը խնդրել է, որ իր մահից հետո սափրեն իր գլուխը և մազերը բաժանեն ընկերներին:

Ջին Ռոդենբերին, ով «Աստղային ճանապարհի» հեղինակն է, խնդրել է, որ իր մարմնի մոխիրը տիեզերք ուղարկեն: Դա տեղի է ունեցել 1997 թվականին:

Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանն իր ողջ ունեցվածքը կտակել է ընկերուհուն՝ Միմի Օ՛Դոնելիին:

Մերիլին Մոնրոն 1000 դոլար կտակել է քրոջը, ընկերներին և անձնական քարտուղարին: Իսկ ունեցվածքի մեծ մասը և հագուստը ժառանգել է նրա մարզիչը՝ Լի Ստրասբերգը:

Ջենիսը 2500 դոլար կտակել է ընկերներին, որպեսզի նրանք մի ամբողջ գիշեր փարթի կազմակերպեն: