Tert.am-ը գրում է.

Անհանգստանալու որևէ բան չկա, որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել, չի էլ կարող ունենալ: Վթարն ուղղակի խոշոր է եղել, ամենախոշորը 2013 թ-ից սկսված: Տատանումները մեծ են եղել, դա ամբողջ էներգահամակարգի վրա ազդել է: Այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հանրապետությունում էլեկտրաէներգետիկ համակարգի խափանումների թեմայով հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ:

Նա նշեց, որ ժամը 1:46 րոպեին հաճախականության տատանում է եղել ամբողջ համակարգում, որի հետևանքով անջատվել է Հրազդանի 5-րդ բլոկը, հետո Երևան ՋԷԿ-ը և ապա փոքր կայանները: Հաճախականության տատանումները շարունակական բնույթ են կրել, և այս պահին դեռևս հստակ ախտորոշված չէ պատճառը:

«Բայց կայունությունը վերականգնված է, տատանումներ չունենք, էներգահամակարգի արտադրական հզորության մատակարարումը վերականգնում է»,-ասաց նա: 

Հակոբ Վարդանյանը նշեց, որ համակարգը սինխրոն կապի միջոցով կապված է իրանական էներգահամակարգի հետ՝ ՀՀ-ում ցանկացած տանում Իրանում է զգացվում և հակառակը:

«Վարկածներից մեկն այն է, որ հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից: Մենք մեր իրանցի գործընկների հետ կապի մեջ ենք եղել, նույն ժամանակահատվածում իրենց մոտ էլ են տեղի ունեցել տատանումներ: Բայց ասել, որ վթարի պատճառը 100 տոկոսով եկել է իրանական էներգահամակարգից, չեն կարող»,-ասաց նա:

Փոխնախարարի խոսքով՝ ուսումնասիրություններ կկատարվեն, պատճառները և մեղավորները կբացահայտվեն:

Ինչ վերաբերում է համակարգում արտադրությանը, ասաց, որ այս պահին հիմնական բազիսային արտադրող կայանները Հրազդանի 5-րդ բլոկն է, Երևանի ՋԷԿ-ը, ինչպես նաև ՀԷԿ-երը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել