Tert.am-ը գրում է.

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը, որը վերաբերում էր ապօրինի անտառհատումների պատժաչափերի խստացմանը, ԱԺ-ն ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։ Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 101 կողմ քվեարկությամբ։

Հիշեցնենք, որ առաջարկվում է քրեական և վարչական օրենսդրության փոփոխությամբ էականորեն խստացնել ապօրինի անտառհատումների հետ կապված պատժաչափերը, ինչպես նաև ներմուծել են նոր կարգավորումներ։

Մասնավորապես, Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի մեջ ներմուծվել է ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելու հոդվածը, ինչպես նաև համայնքային սեփականություն համարվող անտառների հետ կապված իրավահարաբերությունները։ Բացի այդ, նույն արարքը մեկ տարվա ընթացում երկրորդ անգամ կրկնելու դեպքում վարչական տույժից հետո քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կարգավորումներ են սահմանվել։

Առանձին խումբ կարգավորումները վերաբերում են ծանրացուցիչ հանգամանքներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել