Shantnews.am-ը գրում է.

Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժած երկու երեխաները՝ տղան և աղջիկը, ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նրանք երկուսն էլ վերակենդանացման բաժանմունքում են եղել: Տղան ունի զուգակցված վնասվածքներ՝ կրծքավանդակի, գանգուղեղային վնասվածքներ թոքերի սալջարդով: Նրա վիճակն արդեն բարելավվել է և այսօր տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք: Այս մասին հայտնել է ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չուբանյանը:

Տղայի վիճակը միջին ծանրության է, իսկ աղջկանը` ծանր կայուն: Նա ասաց, որ աղջկան կառաջարկվի ողնաշարի ֆիքսացիայի վիրահատություն: Նա հիմա վերակենդանացման բաժանմունքում է:

Իսկ «Զոդի կամրջի» վրա տեղի ունեցած վթարից տուժածներից մեկի վիճակը, որն անմիջապես պայթյունից հետո տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, կայուն դինամիկայով բարելավվում է, նա ունի ճաճանչոսկրի կոտրվածք, գիտակից է, ներքին օրգանների կողմից վնասվածքներ չունի և տեղափոխվել է վնասվածքաբանության բաժին, ընդհանուր ինքնազգացողությունը լավ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել